Շատվան գյուղի խաչմերուկում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրшվոր
- 6 hours ago
- 1 min read

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 6.8 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 65-ամյա Գագիկ Գ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 69-ամյա Նվեր Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Գագիկ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















