top of page

Քիմ Քարդաշյանը հաստատել է իր ամուր բարեկամությունը Իվանկա Թրամփի հետ՝ նրա հորը քննադատելուց հետո

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1
  • 1 min read
ree

Վերջերս 45-ամյա Քիմ Քարդաշյանի և Թրամփերի ընտանիքի միջև հարաբերությունները լարված են եղել։ Օգոստոսին Քարդաշյանը քննադատել էր Իվանկայի հորը՝ նախագահ Դոնալդ Թրամփին, իր ներգաղթային քաղաքականության համար։


Այնուամենայնիվ, այժմ Քիմի և նախագահի դստեր միջև ամեն ինչ հանգիստ է։ Քիմն  Instagram-ում շնորհավորել է Իվանկային ծննդյան օրվա առթիվ ՝ հրապարակելով իրենց համատեղ արխիվային լուսանկարը։ «Շնորհավոր ծնունդդ, ամենաբարի, ամենախելացի կին, որին ես ճանաչում եմ։ Հուսով եմ՝ լիարժեք  կտոնես օրդ։ Սիրում եմ քեզ։ Սա միշտ կլինի մեր՝ միասին արված իմ սիրելի լուսանկարներից մեկը»։

Իվանկան, իր հերթին, նույնպես նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 21-ին, Քարդաշյանի հանդեպ սեր էր հայտնել՝ գրելով. «Սիրով, ծննդյան թագուհի»։


Քիմի և Իվանկայի բարեկամությունը սկիզբ է առել 2014 թվականից, երբ նրանք առաջին անգամ հանդիպել են Met Gala-ում և միավորվել մայրության ընդհանուր թեմայով։ Այդ ժամանակվանից ի վեր նրանք միասին հայտնվել են բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքին Վենետիկում, իսկ 2018 թվականին նրանց նկատել են Սպիտակ տանը, երբ Քիմը խնդրել է նախագահ Թրամփին մեղմացնել Ալիս Մարի Ջոնսոնի ցմահ ազատազրկման դատավճիռը։

«Քիմն ու Իվանկան երկար տարիներ ընկերներ են և մի քանի անգամ հանդիպել են։ Նրանց կապը սկսվել է գրեթե տասը տարի առաջ՝ Met Gala-ում։ Այդ ժամանակից ի վեր նրանք շարունակում են շփվել և պահպանել հարաբերությունները»,-Us Weekly-ին ասել է աղբյուրը։

 
 
1/2405
bottom of page