Փաշինյանի կուսակցությունը կարող է ստանալ կողմնորոշված ընտրողների ձայների գրեթե 65 տոկոսը, ընդդիմությունից ոչ մեկը չի հավաքում 12 տոկոսից ավելին․ Breavis-ի հարցումը
- 37 minutes ago
- 1 min read

Նոր հարցման համաձայն ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կարող է խորհրդարանական զգալի մեծամասնություն ստանալ: Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք վճռական ընտրություններին ընդառաջ անցկացված հարցումը ցույց է տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ կողմնորոշված ընտրողների ձայների գրեթե 65 տոկոսը, ինչը նրան խոստանում է համոզիչ հաղթանակ և էական մեծամասնություն ապագա խորհրդարանում: Այս մասին գրում է euronews-ը՝ հղում անելով Breavis-ի հարցումներին։
Նշվում է, որ Breavis-ի հարցումը, անցկացվել է մայիսի 5-ից 11-ը 1551 հարցվողների շրջանում, նշվում է նաև, որ ընդդիմությունից ոչ մեկը չի հավաքում 12 տոկոսից ավելին։




















