top of page

Հայկական 4 ակումբ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 19, 2024
  • 1 min read
ree

«Ուրարտուն» և «Նոան» նվաճեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։

«Ուրարտուն» առաջին փուլում հաղթահարեց էստոնական «Կալևի», իսկ «Նոան»՝ հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» արգելքը։ «Նոայի» մրցակիցը երկրորդ փուլում կլինի Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերեսը»: «Ուրարտուի» մրցակիցը կլինի չեխական «Բանիկ Օստրավան»:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ:

«Փյունիկի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հյուսիսմակեդոնական «Ստրուգան» է։

Որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 25-ին:

1/2412
bottom of page