top of page

«Լուկաշենկոյի հայտարարությունները ցինիկ են»․ Հակոբ Բադալյան

May 18, 2024
1 min read

Քաղաքայան մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Լուկաշենկոյի հայտարարությունները իհարկե ցինիկ են, և, եթե կուզեք՝ անգամ իր համար ստորաքարշ: Նա Արցախի օկուպացված տարածքներում բելառուսական ընկերությունների համար շինարարական պատվեր ստանալու նպատակով ըստ էության մինչև գետին խոնարհվել է Ալիևի առաջ:Ամբողջ հարցն այն է, սակայն, ու ամբողջ ցավը, որ նրա հայտարարությունները, որ արել է Բաքվում, ըստ էության չեն «հակասում» այն հռետորաբանությանը, որ վերջին գրեթե երկու տարվա ընթացքում կիրառում է պաշտոնական Երևանը, և հատկապես վերջին տարվա ընթացքում:Հետևաբար, մեղմ ասած մի փոքր իրար չեն «համադրվում» պատկերները, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները հալած յուղի տեղ ընդունելով, մեղմ ասած ընդդիմախոսություն է հնչում Լուկաշենկոյի հայտարարությունների դեմ:Ընդդիմախոսությունը կամ պետք է լինի երկու դեպքում էլ, կամ մի դեպքում չլինելու պարագայում, լռություն լինի մյուս դեպքում:Եվ սա Լուկաշենկոյի մասին չէ, այլ ըստ էության մեր մասին, գոնե ինքներս մեր սխալների վրա սովորելու մասին: Մենք իհարկե կարող ենք Լուկաշենկոյին հանել մայրուղի և գոնե հոգեբանական բավարարվածություն ստանանք դրանից, մխիթարություն, բայց դրանից ոչ մի բան չի փոխվի մեր կյանքում և մեր շուրջ: Որովհետև մեր հանդեպ արտաքին վերաբերմունքի ձևավորման հիմքը նախ պետք է մենք կարողանանք ձևավորել մեր երկրի ներսում, մենք՝ ինքներս մեր հանդեպ, մեր խնդիրների հանդեպ, մեր անելիքների, մեր թերությունների ու առավելությունների հանդեպ վերաբերմունքի կենսունակ համակարգեր ու կանոններ ձեւավորելով»։

1/2990
bottom of page