top of page

Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգում է և կախված է Սրբազան շարժման արդյունքներից․ Սեյրան Օհանյան

May 23, 2024
1 min read

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք։

ԱԺ բրիֆինգների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ ի՞նչ փուլում է վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացը, նա պատասխանեց․

«Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգի մեջ է և այն կախված է Սրբազան շարժման արդյունքներից և այդ գործընթացում մենք նախապատրաստական համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք և երբ հասնի ԱԺ, իրականացնելու ենք»։

1/2990
bottom of page