top of page

Երևանի որ կետերից է վաղը մեկնարկելու երթը դեպի Օպերային թատրոն

May 14, 2024
1 min read

Բագրատ Սրբազանը կոչ էր արել լինել այնտեղ և բողոքի ու ընդվզման ձայն բարձրացնել՝ ընդդեմ սահմանազատման-սահմանագծման ապօրինի գործընթացի։

Այս առնչությամբ «Ազգային ճակատը» տեղեկացնում է, թե Երևանի որ վայրերում է պետք հավաքվել՝ Օպերային թատրոնի մոտ գնալու համար․

«Մայիսի 15-ին, ժամը 17:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը:

ժամը 15:30 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա՝ դրսևորելու մեր քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

Սարյանի անվան այգի

Կոնսերվատորիայի դիմացի այգի

Սուրբ Աննա եկեղեցու բակ

Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)»։

1/2990
bottom of page