top of page

«Հրապարակ». «Համով Զառային» մերժել են. ՔՊ-ն իր սրտի թեկնածուին դեռ չի գտել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 11, 2024
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունը երեկ իր նիստում մերժել է ՀՌՀ անդամի համար առաջադրված երկու թեկնածուին էլ՝ Զառա Արամյանին՝ Համով Զառային, եւ Գոհար Մուրադյանին։

Իշխող ֆրակցիան անցած շաբաթ փակ հանդիպում էր ունեցել թեկնածուների հետ, հարցեր տվել, փաստորեն, երկուսն էլ քննությունից «կտրվել» են։ Թեկնածուներից ոչ մեկը ներկա 50 անձի կեսից ավելիի ձայնը չի ստացել, թեպետ Զառայի օգտին ավելի շատ են կողմ քվեարկել։

Սա նշանակում է, որ նոր մրցույթ կհայտարարեն, մինչեւ գտնեն իրենց սրտի թեկնածուին։ Ի դեպ, ֆրակցիան քննարկել է նաեւ փաստաբաններին, նոտարներին ԱԱՀ հարկով հարկելու՝ աղմուկ հանած նախագիծը եւ որոշել, որ «զադնի չեն դնելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2414
bottom of page