top of page

Զգուշացում. Երևանում խարդախության նոր մեթոդ է արձանագրվել. հափշտակվել է 16, 20 ու 30 հազար դոլար

Aug 7, 2024
1 min read

Վերջին շրջանում Երևանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել:

Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել են, մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար։

Հուլիսի 27-ից մինչև օրս Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված  խարդախության 28 դեպք:

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում և հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից»,- ասվում է հաղորդագրությունում:

1/2990
bottom of page