top of page

Բերման է ենթարկվել իշխանական բլոգերի հետ վիճած ձմերուկ վաճառող երիտասարդը

  • 3 hours ago
  • 1 min read


Արարատի մարզում բերման է ենթարկվել իշխանական բլոգեր ներկայացող Արամ Ավետիսյանի հետ միջադեպի զոհ դարձած ձմերուկ վաճառող երիտասարդը, հայտնում է «Փաստինֆո»-ն։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավելի վաղ տարածված տեսանյութում երևում է, որ Ավետիսյանը նկարահանող խմբի հետ մոտենում է ձմերուկ վաճառողներին և նրանցից մեկը հարցում է՝ «Դավաճանների, հողատուների լրատվակա՞նն է», որից հետո Ավետիսյանը վեճի է բռնվում նրա հետ և սպառնում, որ քաղաքացին կդատվի խուլիգանության համար։




 
 
1/2847
bottom of page