top of page

Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը

Apr 25, 2024
1 min read

Այսօր առավոտից երկկողմանի փակ է Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը։ NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ փակել են պարեկները՝ պատճառաբանելով, որ ինչ–որ աշխատանքներ են կատարվում։

Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում երթևեկը կատարվում է շրջանցիկ ճանապարհով։

Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ սահմանազատման անվան տակ տարածքներ հանձնելուց հետո Ադրբեջանի, Բաղանիս-Այրում նախկին գյուղի սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով։ Այստեղ արդեն սահմանային սյուներ են տեղադրվել։

Հիշեցնենք, որ օրերս այս ճանապարհը եւս մեկ անգամ փակվել էր, ինչը բնակիչների դժգոհությունն էր առաջացրել։ Այդ ժամանակ ԱԱԾ–ն պարզաբանել էր, թե ճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար։

1/2990
bottom of page