top of page

Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին

Jun 14
1 min read


ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանի ֆեյսբուքյան գրառումը.



Երեկ Հայաստանի համապատասխան մարմինները Նարեկ Կարապետյանին թույլ չտվեցին անցնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու և ներկայացնելու համար։ Որպես հիմք նշվեց նրա՝ իբր այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված վարույթը։


Ժամանակին, երբ քաղաքացիության մասով նման «լուր» տարածվեց, ՀՀ պետական մարմիններից մեկ օր կպահանջվեր լուրը ստուգելու և դրա անհիմն լինելը հաստատելու համար (չնայած, վստահ եմ, որ գիտեն իրականությունը): էլ չեմ ասում, որ դեռևս մինչև հունիսի 7-ը իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին ու խախտման դեպքում չթողնեին նրա մասնակցությունը ընտրություններին:


Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ՝ հարուցվեց վարույթ, որը մինչ օրս շարունակվում է։ Արդյունքում այն ծառայեց ոչ միայն նախընտրական շրջանում հանրության մեջ կասկածներ սերմանելու, այլև հետընտրական շրջանում լրացուցիչ սահմանափակումների և ճնշումների գործիք դառնալու համար (օրինակ՝ երկրից չբացակայելու):



 
 
1/2990
bottom of page