top of page

Թուրքիան ողջունել է Հայաստանից տարածքային հերթական զիջումներն Ադրբեջանին․ «Դրական զարգացում է»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 20, 2024
  • 1 min read
ree

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքների կապակցությամբ, որով հերթական տարածքային զիջումներն են արվում Ադրբեջանին՝ Հայաստանի Տավուշի մարզի հաշվին։

Թուրքիայի արտգործնախարարությունից նշել են․ «Ողջունում ենք Ադրբեջանին 4 գյուղ վերադարձնելու շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների հանդիպման արդյունքում։ Սա դրական զարգացում է՝ ձեռք բերված ուղիղ բանակցությունների արդյունքում և կարևոր քայլ է  խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին»։

1/2411
bottom of page