top of page

Ռեալը Բելինգեմի՝ 90+1-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 22, 2024
  • 1 min read
ree

Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Բարսելոնային»։

Էլ Կլասիկոն ավարտվեց մադրիդյան թիմի կամային հաղթանակով՝ 3։2 հաշվով։

Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը։ 18-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը հավասարեցրեց խաղի հաշիվը։

Երկրորդ կեսի միջնամասում՝ 69-րդ րոպեին, հյուրերին առաջ մղեց Ֆերմին Լոպեսը։ 4 րոպե անց Լուկաս Վասկեսը խփեց պատասխան գնդակը։

90+1-րդ րոպեին մադրիդյան թիմի հաղթանակ պարգևեց Ջուդ Բելինգեմի խփած գոլը։

«Ռեալը» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 70 միավորով 2-րդ տեղում է։

1/2411
bottom of page