top of page

Նիկոլ Փաշինյանը նոր եռանդով սկսել է մեկ այլ արկածախնդրություն. Ռոբերտ Քոչարյան

Jun 3
1 min read


«Նիկոլ Փաշինյանը նոր եռանդով սկսել է մեկ այլ արկածախնդրություն՝ հետևողականորեն փորձում է  փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, երևի ցանկությունը հետևյալն է՝ Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալ»,- նախընտրական քարոզարշավի ժամանակ ունեցած ելույթում ասաց  ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ Հայաստանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի հետ, դա հնարավոր է. «Մենք դա արել ենք նույնիսկ շատ բարդ աշխարհաքաղաքական վիճակներում։ Այն,  ինչ անում է  այսօր Նիկոլ Փաշինյանը, մեր գյուղատնտեսությանը հսկայական հարված է հասցնելու։ 

Ինքը չի հասկանում գյուղատնտեսությունից։ Ինքը  գյուղատնտեսական ապրանքների լուրջ շատ սպառող է, ուտում է, ուտում է, անունը դրել եմ սեղանի կոմբայն, ե՞րբ ես կշտանալու»։

 
 
1/2990
bottom of page