top of page

Կարմիր գլխարկները երևի ամոթից սևացել են, հիմա սև գլխարկով են. Բագրատ Սրբազան

May 2, 2024
1 min read

Ստում են, թե ոստիկանները բնակիչներին չեն հարվածել, տեսանյութերը կան, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Հիմա, երբ պարզապես փորձում ենք այցելել Կիրանցի բնակիչներին, արգելեցին։ Ժողովուրդն է փորձում հասնել այստեղ։ Մենք կանգնած սպասում ենք, փոխոստիկանապետը մեքենայից իջել, բղավելով հարձակվել է մեզ վրա, թե մենք սադրում և հրահրում ենք։ Էսքան անպրոֆեսիոնալ... թե ո՞նց է հասել փոխոստիկանապետ։ Ասենք, հա, մեկը որ հասել ա վարչապետ, փոխոստիկանապետ կլինի ու կլինի։ Ես ի՞նչ պետք է անեմ դատարկ ձեռքերով, այնտեղ էլ ոստիկաններն են սև գլխարկներով, մի ժամանակ կարմիր գլխարկով էին, հիմա սև են դարձել, երևի ամոթից սևացել են»,-ասաց Սրբազանը։

1/2990
bottom of page