Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 Երանելի սրբադասվեցին. վարչապետը տեսանյութ է հրապարակել
- Elen Hovsepyan

- Oct 19
- 1 min read

Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 Երանելի սրբադասվեցին՝ Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:
Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:




















