Իրականում ինչ հոդված են «դրել» «Լևոն արքայի» վրա և ինչ պատիժ է նրան սպառնում. «222lava»-յի հետ տիկտոկյան վեճի իրավական հետևանքները
- Elen Hovsepyan

- 9 hours ago
- 2 min read

2 տիկտոկերների վեճը տեղափոխվեց իրավական դաշտ և երեկ արդեն հայտնի դարձավ, որ «Լևոն արքա» կեղծանունով հայտնի Երևան քաղաքի բնակիչ Լևոն Մինասյանը տեղափոխվել է ոստիկանության բաժին՝ «222lava»-ն կեղծանունով հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանի հաղորդման հիման վրա։
Չնայած տարբեր պատժի և հոդվածի վերաբերյալ տարատեսակ հրապարակումների, Shamshyan.com-ի փոխանցմամբ Լևոն Մինասյանը ոստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխվել
ՀՀ Քր. օրենսգրքի 194 հոդվածի, այն է՝ Հոգեկան ներգործություն կատարելու կասկածանքով։ Դրանից հետո տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ինչ արարք է մտնում այդ հոդվածի տակ և ինչ պատիժ է նախատեսում.
1. Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
2) հղի կնոջ նկատմամբ,
3) անչափահասի նկատմամբ,
4) մերձավոր ազգականի կողմից,
5) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,
6) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ,
7) խուլիգանական դրդումներով կամ
8) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով`
պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հետաքրքրական է, որ Էրիկ Շահբազյանի տարածված տեսանյութի մեջ հոգեկան ներգործություն կատարելուց զատ նաև ՀՀ քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխանող կետ կար, այն է՝ շորթում, որը կատարվել է շանտաժով։




















