top of page

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք և հետադարձ ուղղությամբ երթևեկող հասարակական տրանսպորտի ուղեգծերը կփոփոխվեն

Mar 8, 2024
1 min read

Մյասնիկյան պողոտայով Նոր Նորք և հետադարձ ուղղությամբ երթևեկող հասարակական տրանսպորտի ուղեգծերը մարտի 8-10-ը կփոփոխվեն, ինչի մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Հարգելի՛ հայրենակիցներ, խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 8-10-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը: Տրոլեյբուսային հ.1 երթուղին էլ այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:

Ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ներողամտություն», - ասվում է հաղորդագրությունում:

1/2990
bottom of page