top of page

Կոտայքի մարզի Բջնի գյուղում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել է քարե պատնեշին

1 day ago
1 min read

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Կոտայքի մարզի Բջնի գյուղի 2-րդ փողոցի թիվ 24 տան դիմաց Կոտայքի մարզի բնակիչ՝ 71-ամյա Գրիշա Դ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշին։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վարորդի մահը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով էլ բախվել է պատնեշին։



Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


 
 
1/2990
bottom of page