Իրանում ավտոբուս է շրջվել, կան զոհեր
Aug 27, 2025
1 min read

Իրանի Շուշ շրջանից Ահվազ քաղաք տանող ճանապարհին ավտոբուս է շրջվել։
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրների՝ զոհվել է 2 մարդ, 16-ը՝ վիրավորվել։
Ավտոբուսում եղել է 43 ուղևոր։
Տուժածները հոսպիտալացվել են։




















