top of page

«3 սպաներ են՝ 3-ն էլ տարբեր գլխարկներով, համազգեստի գոտիներով, սապոգներով». Տիգրան Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 13
  • 1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սուրեն Պապիկյանը բանակում ատեստացիայի գործընթացի վերաբերյալ լուսանկար է հրապարակել: Կոնկրետ այս նկարը վերաբերում է շարային պատրաստության քննությանը:


Այս նկարն ուշադրությանս արժանացավ, որովհետև 3 սպաներ են` 3-ն էլ տարբեր գլխարկներով, համազգեստի գոտիներով, սապոգներով (2-ինն է նկատելի):


Անշուշտ այս սպաները դրա համար մեղավորություն չունեն, ամենուրեք նույն վիճակն է. հուսով եմ, որ նրանք ատեստացիայի քննությունները բարեհաջող հաղթահարել են:


Նաև վստահ եմ, որ որոշների կասեն` այս տարի նոր համազգեստ է լինելու և այլն: Միգուցե, բայց արդեն 5 տարի է բանակի համազգեստն է քննարկվում, որը թվում է, թե տեխնիկական հարց է, սակայն տարիներով ձգվում է:


Կարելի է պատկերացնել ավելի լուրջ, բարդ, բովանդակային փոփոխությունների և դրանց ընթացքի մասին»:

 
 
bottom of page