FlyDubai-ի ինքնաթիռում ծեծկռտուք սարքած օդաչուները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել
Sep 30
1 min read

Տագնապի ազդանշան արձակած FlyDubai ընկերության ինքնաթիռի ղեկին Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, հայտնում է N12-ը։
«Առկա տվյալներով՝ օդանավի հրամանատարը ազգությամբ ռուս է եղել, իսկ երկրորդ օդաչուն՝ ուկրաինացի», — նշված է հրապարակման մեջ։
Չորեքշաբթի օրը FlyDubai-ի ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան էր տվել, ինչից հետո ստիպված վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունից պարզաբանել էին, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։




















