top of page

«Մինչև Ամանոր վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի խափանման միջոցի մասին»․ Տիգրան Աթանեսյան

Dec 20, 2025
1 min read


Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Դավիթ Համբարձումյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին (նախագահող դատավոր): Ըստ datalex.am կայքի, դատական կազմում ընդգրկված է նաև դատավոր Սևակ Համբարձումյանը, երրորդ դատավորի մասին տեղեկությունն այս պահին կայքում բացակայում է: Մինչև Ամանոր վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի խափանման միջոցի մասին, իսկ ըստ էության բողոքների քննությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա արդեն հաջորդ տարվա հունվար ամսին»։

 
 
1/2990
bottom of page