top of page

Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Նոյեմբերի 10-ին սպանություն և սպանության փորձ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։17-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։

2 քաղաքացի տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնել էր «Shamshyan.com»-ը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, մյուսը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է:

Այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել՝ Աբովյան քաղաքում տեղի ունեցած դանակահարության վայրից: Տեսանյությում երևում է, որ մի խումբ տղաներ կանգնած են փողոցում, ապա մեկը մյուս տղային փողոցի մեջտեղում դանակահարում է, տղան վազելով փորձում է փախչել, կրկին դանակով հարվածում են, նա փողոցի մեջտեղում գիտակցությունը կորցնում և ընկնում է գետնին։ 

MediaHub-ը հետաքրքվեց Քննչական կոմիտեից, արդյո՞ք ձերբակալված կա, ի՞նչ նորություններ կան սպանությունից․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, խուլիգանության հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ»,- նշեցին Քննչական կոմիտեից։

Մարիաննա Արամյան

 
 
1/2411
bottom of page