top of page

«2025 թվականը լինելու է նոր կուսակցությունների տարի»․ Ոսկան Սարգսյան

Jan 4, 2025
1 min read

Լրագորղ Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականը լինելու է նոր կուսակցությունների տարի։


Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր և ՔՊ կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել, և այդ գործընթացն անշրջելի է։ Նա ցանկացած ժամանակ որևէ պատրվակով կարող է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին հայտարարել։ Շարունակում է նվազել նաև ավանդական ընդդիմությսն վարկանիշը, որը նրանց խոսքի և գործի հակասության հետևանքն է։ Այս պայմաններում հանրության կողմից քիչ ճանաչված լինելը նոր կուսակցությունների համար օգուտ է, ոչ թե վնաս։ 2025թվականը լինելու է նոր կուսակցությունների ստեղծման տարի։ Սակայն շատ կուսակցությունների գոյությունը Հայաստանում քաղաքական մտքի բազմազանության, այլընընտրանքային գաղափարների առկայության մասին չի վկայում։ Նորանկախ Հայաստանում էլ համապետական ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել»։

 
 
1/2990
bottom of page