top of page

Ռիո Ֆերդինանդ․ Ստիպված եմ լինում օրերով մնալ հիվանդանոցում կամ անվասայլակին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 15 minutes ago
  • 1 min read


Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, ֆուտբոլային հեռուստամեկնաբան Ռիո Ֆերդինանդը պատմել է առողջական խնդիրների մասին։ Նա 2015 թվականի է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ 47-ամյա Ֆերդինանդը մեջքի ուժեղ ցավեր ունի։

«Վաղուց ունեմ մեջքի ցավեր։ Բազմաթիվ վնասվածքների հետեւանքով վեց տարի դեղահաբեր եմ խմել կամ ներարկումներ ստացել, որպեսզի պարզապես կարողանամ խաղալ։ Հիմա երբեմն այնքան ուժեղ է ցավում, որ ստիպված եմ լինում օրերով մնալ հիվանդանոցում կամ անվասայլակին։ Խելահեղություն է, բայց ցավը հայտնվում է ոչ մի տեղից։

Ֆիզիթերապեւտը շատ է աշխատում, նույն շենքում է մարզիչս, որը տվյալները նրան է փոխանցում։ Համալիր մոտեցում ունեմ մարզումներին եւ հույս կա, որ կօգնի։ Կոտրվածը սարքելու փոխարեն, պետք է կանխել վնասվածքները։ Հիմա գիտեմ՝ ինչ է պետք անել, բայց արդեն 47 տարեկան եմ։ Շատ ժամանակ պահանջվեց այդ ամենը հասկանալու համար»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Ֆերդինանդը 12 տարի ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 455 խաղում խփելով 8 գոլ։

 
 
1/2572
bottom of page