top of page

Բրիժիդ Բարդոն ծանր հիվանդությամբ հոսպիտալացվել է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 17
  • 1 min read
ree

Ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Բրիժիդ Բարդոն հոսպիտալացվել է եւ, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների տվյալների, արդեն երեք շաբաթ գտնվում է բժիշկների հսկողության ներքո՝ ծանր հիվանդության պատճառով։ Նա 91 տարեկան է։

Ինչպես հայտնել է Var-Matin-ը, Բարդոն իրեն վատ է զգացել Սեն Տրոպեի իր տանը եւ տեղափոխվել Տուլոն քաղաքի հիվանդանոց, որտեղ վիրահատության է ենթարկվել։ Այժմ դերասանուհին ապաքինվում է, իսկ բժիշկները շարունակում են հետեւել նրա վիճակին։ Ախտորոշման մանրամասները եւ վիրահատության բնույթը չեն հրապարակում։ Բարդոյի ներկայացուցիչները դեռեւս պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել։

Բրիժիդ Բարդոն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր նախկին ամուսնու՝ Ռոժե Վադիմի նկարահանած «Եվ Աստված ստեղծեց կնոջը» (1956) ֆիլմի թողարկումից հետո։ Բաց տեսարանների պատճառով ֆիլմը քննադատության մեծ ալիք բարձրացրեց, սակայն դերասանուհուն ապահովեց միջազգային սեքս-սիմվոլի կարգավիճակ եւ նրան դարձրեց XX դարի ամենահայտնի եվրոպացի աստղերից մեկը։ Իր կարիերայի ընթացքում Բարդոն նկարահանվել է ավելի քան 45 ֆիլմում եւ ձայնագրել ավելի քան 70 երգ, իսկ 1970-ականների սկզբին հեռացել է կինոյից՝ իրեն նվիրելով կենդանիների պաշտպանությանը։

 
 
1/2409
bottom of page