Պատրիկ Ֆիորին ամենապարտաճանաչն է. մեկ ժամից ավելի է` Վարդանանց հրապարակում է
May 5
1 min read

Մոտ կես ժամից Գյումրու Վարդանանց հրապարակում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը նվիրված համերգը՝ «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով։
Համերգին ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ բեմում կլինեն հայ և ֆրանսիական հայտնի արտիստները։ Ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին, չնայած անձրևին, մեկ ժամից ավել է ` Վարդանանց հրապարակում տեղակայվսծ հսկա բեմում փորձեր է անում։
Ի դեպ, մեզ ասացին, որ հայ և ֆրանսիացի աստղերի համար զգեստստափոխվելու համար սենյակներ են հատկացրել քաղաքապետարանի շենքում, որը արդեն իսկ վաղ առավոտից հսկում էին Երևանից եկած անվտանգության աշխատակիցները։




















