top of page

«Առաջարկում են պետության մեղքով առաջացած հարկային պարտավորությունը թողնել քաղաքացու վրա». Թադևոս Ավետիսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 9, 2024
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունը սխալվել և քիչ է հաշվարկել տասնյակ հազարավոր քաղաքացիների գույքահարկը։ Հիմա առաջարկում են պետության մեղքով առաջացած այդ լրացուցիչ հարկային պարտավորությունը թողնել քաղաքացու վրա։Ելնում են այն կանխավարկածից, որ քաղաքացին զարտուղի ձևերով միջամտել է այս սխալ հաշվարկին` հօգուտ իրեն։Հենց այս մոտեցումն է իրականում հանդիսանում քաղաքացուն՝ որպես տուգանքի մատերիալ վերաբերվելու գործնական դրսևորում։Մնացածը հերթական պոպուլիզմն է` իշխանության բեմականացմամբ»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում այսօր քննարկվել էր այն հարցը, որ Կադաստրի կոմիտեում և համայնքներում էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում բացահայտվել են գույքահարկի հաշվարկման հետ կապված խնդիրներ: Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի` առկա են եղել դեպքեր, երբ Կադաստրի կոմիտեի տվյալների բազա մուտքագրվել է սխալ տեղեկատվություն:

Նշվել է, որ քաղաքացին նախքան էլեկտրոնային համակարգի ներդնումն իր պարտավորությունները կատարել է բարեխղճորեն, սակայն համակարգի ներդնումից հետո պարզվել է, որ կա գույքահարկի չվճարված որոշակի պարտավորություն, որի մասով էլ նաև հաշվարկվում են տույժ-տուգանքները: Նախաձեռնությամբ Կառավարությունը նախատեսում է զրոյացնել այդ տույժ-տուգանքները»:

1/2410
bottom of page