ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
- Elen Hovsepyan

- Jan 26
- 1 min read

ԽՈՅԵՐ
Դուք չպետք է ավելի լավը երեւաք, քան իրականում կաք, ի վերջո, բոլոր դիմակները կհեռացվեն, եւ ձեր զուգընկերը կտեսնի ձեր իրական դեմքը:
ՑԼԵՐ
Հիանալի շրջան է սպորտի համար, այցելեք մարզասրահ, զբաղվեք յոգայով, ֆիթնեսով, բայց մի ծանրաբեռնեք ինքներդ ձեզ։ Խմեք հանգստացնող բուսական թեյ, գիրք կարդացեք, պղպջակով լոգանք ընդունեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ժամանակ հատկացրեք ձեր ցանկություններին եւ սիրելիի հետ մտերմանալուն․ ռոմանտիկ ընթրիք ունեցեք, ձեր զուգընկերոջը հրավիրեք կինոթատրոն, թատրոն կամ պարզապես զբոսնեք։ Սա կամրապնդի ձեր հարաբերությունները։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Թվում է, թե կոնֆլիկտի մեջ եք ինչ-որ մեկի հետ, ով, իսկապես, ձեզ դուր է գալիս․ փորձեք դա կարգավորել առանց վեճերի եւ միասին գալ ընդհանուր հայտարարի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ամուսնացած զույգերի մոտ ամեն ինչ հանգիստ է, այսօր կիսվեք ձեր կողակցի հետ, քանի որ դա ձեզ ավելի շատ է պետք, քան երբեւէ։
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք պահպանել եւ մեծացնել այն, ինչ հիմա ունեք։ Կազմակերպեք ռոմանտիկ ընթրիք, հագեք նոր կոստյում, զարմացրեք միմյանց։
ԿՇԵՌՔՆԵՐ
Փորձեք խուսափել բացասական իրավիճակներից, քանի որ ամեն ինչ լավ կլինի, իսկ վիրավորական խոսքերը դեռ երկար կմնան։
ԿԱՐԻՃՆԵՐ
Հիշեք, որ բոլոր ամենաարտասովոր գործողությունները ինքնաբուխ են, իսկ ամենաերկար դաշինքները՝ ընկերական։ Դուք պետք է դառնաք ձեր հոգու ընկերոջ լավագույն ընկերն ու հավատարիմ ուղեկիցը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Դուք հսկայական ներքին ուժ կստանաք։ Հասկացեք, որ ձեր թիկունքում կանգնած է մարդ, ով միշտ պատրաստ է օգնության հասնել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Հնարավոր է, որ վերադառնան հին ծանոթները։ Նրանք կցանկանան նորից կապ հաստատել ձեզ հետ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Միայնակ Ջրհոսներ, ձեր ճակատագրին հանդիպելու մեծ հնարավորություններ ունեք: Եթե արդեն հանդիպել եք ձեր հոգու ընկերոջը, համարձակորեն ամուսնության առաջարկություն արեք, հակառակ դեպքում բաց կթողնեք նրան:
ՁԿՆԵՐ
Այսօր Ամուրի նետերը կանցնեն Ձկների կողքով, քանի որ դուք, պարզապես, չեք կողմնորոշվում, թե ինչ է ձեզ անհրաժեշտ այս կյանքում՝ ընտանեկան երջանկություն, սեր, թե պարզապես թեթեւ սիրախաղ:




















