top of page

Պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար

  • 2 hours ago
  • 1 min read


Ներքին Գետաշենում «Միասնության թևեր» կուսակցության նախաձեռնած միջոցառման ընթացքում Արման Թաթոյանը ընդգծել է կրթական համակարգում հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը՝ նշելով, որ գյուղական և քաղաքային դպրոցների միջև որակային տարբերություն չպետք է լինի։



Նրա խոսքով՝ գյուղի դպրոցները պետք է ապահովեն նույն մակարդակի կրթություն, ինչ քաղաքային ուսումնական հաստատությունները, որպեսզի երեխաները ստիպված չլինեն տեղափոխվել քաղաք՝ որակյալ կրթություն ստանալու համար։ Թաթոյանը նշել է, որ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար՝ անկախ բնակության վայրից, իսկ գյուղական դպրոցները պետք է զարգանան և ուժեղացվեն։


Նա նաև ընդգծել է, որ երեխաները չպետք է կանգնեն ընտրության առաջ՝ կրթություն ստանալու և իրենց բնակավայրում մնալու միջև։


Միջոցառման ընթացքում բարձրացվել է նաև բարձրագույն կրթության հարցը․ Թաթոյանի դիրքորոշմամբ՝ պետական բուհերում կրթությունը Հայաստանի քաղաքացիների համար պետք է լինի անվճար։



 
 
1/2662
bottom of page