top of page

Ռուս բլոգերի դեմ քրգործ է հարուցվել. Վարդավառի ջրերը դեռ շատ կհոսեն

  • 2 days ago
  • 1 min read


Հուլիսի 14-ին pirzhokova_pro.online ինստագրամյան էջի օգտատիրոջ կողմից կատարված հրապարակման վերաբերյալ ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, որ հիման վրա ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ հարուցված վարույթի մասին տարածված տեղեկությունները Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ինստագրամյան էջի օգտատերը ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել ու ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի  329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Նադեժդա Պիրոժկովային Վարդավառի ժամանակ ջրել են, ինչից հետո նա հրապարակած տեսանյութում վիրավորանքներ է հնչեցնում հայերի մասին՝ անվանելով «առնետանման ժողովուրդ»։

Քրեական օրենսգրքի 329 հոդվածը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։

Հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է. 

«Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:

 
 
1/2854
bottom of page