top of page

Շունը պայթյուն է առաջացրել, հարվածի ալիքից բնակարանի դուռը դուրս է թռել տեղից․ ՌԴ

Nov 29, 2025
1 min read

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքի բնակարաններից մեկում շունը պայթյուն է առաջացրել։

Տնային կենդանին միացրել է գազօջախը, ինչ հետևանքով պայթյուն է եղել։ Բնակարանի տերը վառարանի վրա է թողել դիքլորվոսի տարա ու հեռացել։ Մինչ նա բացակայել է, շունը ատամներով պտտեցրել է գազօջախի բռնակները։

Տարան պայթել է, որի ալիքից մուտքի դուռը դուրս է թռել տեղից։ Շունը, սակայն, անվնաս է մնացել ու թաքնվել պատշգամբում։

«Հանցագործին» նույնականացրել են վառարանի բռնակների վրա ատամների հետքերով: Հրդեհը վնասել է խոհանոցի պահարաններն ու պաստառները, բայց երբ շտապօգնության ծառայությունները ժամանել են, այն արդեն մարած է եղել:

 
 
1/2990
bottom of page