top of page

Ռուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար

4 days ago
1 min read


ԱԺ նիստի մեկնարկին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի՝ ամբիոնից ելույթի ընթացքում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը խնդրեց մնալ օրակարգի շրջանակներում։ 

«Խոսեք օրակարգի մասին կամ ավարտեք ելույթ»,- ասաց Ռուբինյանը։ 

Սակայն Ղազարյանը շարունակեց իր ելույթը։ Ռուբինյանն անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը։ Ղազարյանն ասաց, որ իր ժամանակը չի ավարտել։ 

«Անվտանգության աշխատակիցներին հրավիրում եմ դահլիճ, որպեսզի պարոն Ղազարյանը զբաղեցնի իր տեղը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։ 

 
 
1/2990
bottom of page