top of page

«Հազարավոր արցախցիներ, ՀՀ-ում անտուն լինելով, գաղթել են ՌԴ և այլ երկրներ»․ Ոսկան Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 18 hours ago
  • 1 min read


Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խայտառակություն, երկուսուկես տարում բնակարան է ստացել արցախցի 1755 ընտանիք․


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ բնակարանով ապահովման ծրագրով արցախցի 1755 ընտանիք բնակարան է ստացել, ավելի քան 4 հազար ընտանիք ստացել է բնակարանի վկայական։ Սրանք շատ փոքր թվեր են։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեղքով Արցախը բռնազավթվեց, 2023 թվականի սեպտեմբերին հայաթափվեց։ Մինչ բարձրաստիճան իշխանավորները իրենց համար Երևանում բազում տներ են ձեռք բերել, հայրենիքից, տնից-տեղից զրկված հազարավոր արցախցիներ Հայաստանում անտուն լինելով` գաղթել են Ռուսաստան և այլ երկրներ։

 
 
1/2518
bottom of page