top of page

«Իրանի հարստացված ուրանի պաշարները պետք է ոչնչացվեն». Նեթանյահու

Sep 26, 2025
1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, պահանջել է վերացնել Իրանի հարստացված ուրանի պաշարները։

«Մենք չպետք է թույլ տանք Իրանին վերականգնել իր ռազմական միջուկային կարողությունները։ Իրանի հարստացված ուրանի պաշարները պետք է ոչնչացվեն», - հայտարարել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում։


Նեթանյահուի ելույթը մի քանի րոպեով հետաձգվել է դահլիճում աղաղակների պատճառով, և որոշ պատվիրակություններ դուրս են եկել նիստից։

 
 
1/2990
bottom of page