top of page

Ես որևէ հիմնավոր քաղաքական և տնտեսական պատճառ չեմ տեսնում, որ Լարսը փակեն․ Գևորգ Պապոյան

Mar 7, 2024
1 min read

Ես չեմ տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պառճառ, որ Լարսը փակվի: Որևէ պատճառ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ես չեմ տեսնում:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իր գնահատմամբ ի՞նչ կլինի Լարսի փակման դեպքում, ո՞ւնի արդյոք այյընտրանք:

Ճշտող հարցին՝ Երևան-Մոսկվա լարված հարաբերությունների և Զվարթնոցի սահմանապահների հետ կապված, գուցե որպես պատասխան քայլ ՌԴ-ն որոշի հայկական բեռնատարները հանել Լարսից.

«Կարծում եք, որ դա հիմնավոր պատճա՞ռ է»,- պատասխանեց Պապոյանը:

1/2990
bottom of page