top of page

Իրանը ստանձնել է ամերիկյան լիցքավորող ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը

Mar 13
1 min read


Իրանը ստանձնել է ամերիկյան լիցքավորող ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը, հաղորդում է Tasnim-ը:

Ինչպես հայտարարել է «Խաթամ ալ Անբիա»-ի կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, ամերիկյան մեկ լիցքավորող ինքնաթիռ խոցվել Է Իրաքի արևմուտքում հակաօդային պաշտպանության համակարգերով, ինչից հետո կործանվել է:

Նրա անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Իրանի հետ պատերազմի ժամանակ «բարեկամական օդային տարածքում» KC-135 լիցքավորող ինքնաթիռի կործանման մասին:

 
 
1/2990
bottom of page