top of page

Բայրամովը նորից սպառնում է Հայաստանին

Mar 7, 2024
1 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յասին Էքրեմ Սերիմին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, նախարարը թուրք պաշտոնյային տեղեկացրել է «վերջին քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացի ուղղությամբ։

«Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հանդեպ Հայաստանի հավակնությունների հրաժարման կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար»,- մեջբերել է ԶԼՄ-ն։ Նկատի ունեն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու եւ այլ անհեթեթ պահանջներ։ Ադրբեջանը չի դիտարկում, սակայն, սեփական սահմանադրության փոփոխության հարցը, որի համաձայն՝ Հայաստանի ԱՄԲՈՂՋ տարածքը «ադրբեջանական» է, հրաժարվում է ճանաչել 31 գյուղերի օկուպացման փաստը ՀՀ 5 մարզերում, ինչպես եւ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածքի օկուպացումը վերջին տարիներին։

1/2990
bottom of page