top of page

Հայտնի է՝ որ հյուրանոցում է գիշերելու ԱՄՆ փոխնախագահը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 19 hours ago
  • 1 min read


«ԱրմԼուր»-ը գրում է. «ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին՝ մեկօրյա այցով, ապա 11-ին կլինի Բաքվում։ Միջազգային մամուլը գրում է, որ նա Երևան է ժամանելու Միլանից, որտեղ ընտանիքի հետ հետևում էր օլիմպիական խաղերին։

Մեր տեղեկություններով՝ Վենսը Երևանում կտեղավորվի Աբովյան 3/4 հասցեում գտնվող «The Alexander, a Luxury Collection, Yerevan» հյուրանոցում։ Սա առաջին լյուքս դասի հյուրանոցն է Հայաստանում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի 165 քմ ընդհանուր մակերեսով «The Alexander Presidential Suite» նախագահական համարը, որն էլ, ըստ ամենայնի, կծառայի ԱՄՆ փոխնախագահին։ Պարզեցինք, որ հյուրանոցի սենյակների արժեքները սկսվում են շուրջ 190 հազար դրամից և հասնում մինչև 1 մլն 800 հազար դրամի՝ կախված կատեգորիայից»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 
 
1/2570
bottom of page