Երևանի քաղաքապետարանը լավ նորություն է հայտնել (տեսանյութ)
Nov 20, 2022
1 min read

Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք մեր նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
211 հատ 8,6 մետրանոց այս ավտոբուսները ձեռք են բերվել Երեւանի քաղաքային բյուջեով։
Բնականաբար, մենք շարունակելու ենք տրանսպորտի ռեֆորմը, եւ արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը։




















