top of page

«Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, բայց՝ ոչ ուղղակի»․ Արաղչի

Jul 22, 2025
1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, թեև ոչ ուղղակիորեն։

«Դեռևս ուղիղ բանակցություններ չկան, բայց մենք պատրաստ ենք քննարկել հակամարտության կարգավորման ուղիները, մասնավորապես՝ եվրոպացի գործընկերների միջնորդությամբ»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իրանը Կատարի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների 5 փուլ են անցկացրել միջուկային ծրագրի շուրջ։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին, որը, սակայն, չի կայացել հունիսի 13-ին սկսված Իրան-Իսրայել պատերազմի պատճառով։

 
 
1/2990
bottom of page