top of page

«Ուկրաինայում բազմազգ խաղաղապահ զորակազմ տեղակայելու պլանը խենթություն է»․ Զախարովա

Apr 17, 2025
1 min read

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խենթություն է անվանել Ուկրաինայում «բազմազգ խաղաղապահ զորակզմի»՝ ֆրանսիական և բրիտանական պլանը։

«Չնայած իրենց բոլոր ջանքերին, Փարիզն ու Լոնդոնը դեռ չեն կարողանում համաձայնության հասնել Ուկրաինայում «բազմազգ խաղաղապահ զորակազմ» տեղակայելու խենթ ծրագրի հարցում, զորակազմ, որը, նրանց ձևակերպմամբ, բաղկացած կլինի ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների ստորաբաժանումներից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ «կոալիցիայի» մասնակիցների մեծ մասը կասկածում է առանց ԱՄՆ աջակցության այս ռազմական միջամտության իրագործելիության մեջ։

«Վաշինգթոնը դեռևս մտադրություն չունի նման արկածախնդրության մեջ ներքաշվելու՝ ըստ երևույթին իրատեսորեն հասկանով, թե ուր է տանելու այս ամենը», - հավելել է Զախարովան։

 
 
1/2990
bottom of page