top of page

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Apr 4, 2024
1 min read

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին «X» հարթակի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

«Այսօր արդյունավետ հանդիպում ունեցանք ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար, եղբորս՝ Մևլութ Չավուշօղլուի հետ:

Մտքեր փոխանակվեցին դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ համագործակցության և հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։

1/2990
bottom of page