««ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը 4 միլիարդի է հասել», «Ո՜չ, ավելին»»․ Պուտինը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին
- Elen Hovsepyan

- Oct 10
- 1 min read

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բացում է շուկաներ երկրների համար և ապահովում տնտեսական օգուտներ։ Նա որպես օրինակ մատնացույց է արել Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը՝ Փաշինյանից տվյալներ հարցնելով։ «Այս տարի այն արդեն 4 միլիարդի (դոլար) է հասել»,- պատասխանել է Փաշինյանը։
«Ո՜չ, ավելին», - արձագանքել է Պուտինը։
Փաշինյանի խոսքով այնցյալ տարի մոտ 9 միլիարդ էր։ «Ավելին։ Անցյալ տարի էլ այն ավելի շատ էր»,- պատասխանել է Պուտինը։




















