top of page

«Տեսեք՝ համալիրի մոտ պաշտոնյաների ինչքան թանկ ավտոմեքենաներ են կայանել»․ Ոսկան Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 hours ago
  • 1 min read
ree

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյուղերում հազարավոր հեկտարներով հողեր չեն մշակվում, վառելիքը թանկ է, գյուղացիները փող չունեն, Նիկոլ Փաշինյանի օրոք աննախադեպ հարստացած բանկերն իշխանության կամքով, այլևս անտոկոս գյուղատնտեսական վարկեր չեն տալիս։ Տեսեք, թե այսօր Երևանի մարզահամերգային համալիրի մոտ պաշտոնյաների ինչքան թանկ ավտոմեքենաներ են կայանել, Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը մեծ հավաք է անում։ Հեռավոր մարզերից մարզպետերը, մեծ պաշտոնյաները քաղաքացիական ծառայողները հասել են Երևան՝ Նիկոլ Փաշինյանի ու կարկառուն ՔՊ-ականների աշխարհացունց ելույթները լսելու։ Վաղն էլ Արարատում իրենց կարգով պատարագի են մասնակցելու։ Ինչքան ոստիկաններ, պահպանության ծառայող, ինչքան բարձր պաշտոնյա է հասնելու Արարատ, ինչքան վարչական ռեսուրս, վառելիք է մսխվելու։ Անընդհատ ասում եք՝ «նախկինները թալանել են», ձեր իշխանության օրոք թալանելու գործը մի օր կանգ չի առել»։

 
 
1/2433
bottom of page