top of page

Սուպերհամակարգիչը նշել է աշխարհի առաջնության եզրափակչի ֆավորիտին

Jul 16
1 min read


Opta սուպերհամակարգիչը գնահատել է Արգենտինայի և Իսպանիայի հավաքականների շանսերը Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում։

Արհեստական բանականությունը չնչին տարբերությամբ առավելությունը տվել է իսպանացիներին՝ նրանց հաղթանակի հավանականությունը գնահատելով 56,31 տոկոս։ Արգենտինացիների հաջողության հավանականությունը կազմում է 43,69 տոկոս։

Կիսաեզրափակիչում Իսպանիան 2-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի նկատմամբ, իսկ արգենտինացիները պարտության են մատնել անգլիացիներին 2-1 հաշվով։ Նշենք նաև, որ տևական ժամանակ առաջնության գլխավոր ֆավորիտը համարվել են ֆրանսիացիները։

Աշխարհի 2026 թվականի առաջնության վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին Նյու Յորքում։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ եզրափակիչի խաղակեսերի միջև ընդմիջումը կարող է տևել 30 րոպե՝ պայմանավորված համերգային և ժամանցային ծրագրով։

 
 
1/2990
bottom of page