top of page

«Վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք»․ Բագրատ Սրբազանը՝ հանրային մեղադրողին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 9
  • 1 min read
ree

«Ես չհասկացա ի՞նչ ասվեց այստեղ, ո՛չ բովանդակությունը, ոչ հայերեն ձևակերպումները, եթե կարելի է, երկրորդ անգամ թող կրկնի։ Դարձյալ ձեռքը ուղղելով ժողովրդին՝ ցույց տալու համար, որ այս ամեն ինչը ներկայացում է, այդ ենթատեքստը տալով, ուզում եմ ասել, իրենց անունը հանրային մեղադրող է, ամեն անգամ ձեռք, հայացք ուղղելով դեպի ժողովուրդը, դրանով չեն ազատվելու։ Հետևաբար խնդրում եմ բացատրել, թե ինչ ասվեց, որովհետև ես չհասկացա, առանց հեգնելու եմ ասում, չհասկացա, ըստ էության, թող խոսեն՝ այս գործում կեղծիք կա՞, թե՞ չկա․․․»,- այս մասին այսօր դատարանում նշեց Բագրատ Սրբազանը։

Հանրային մեղադրողը պատասխանեց․ «Պարոն Գալստանյանի պաշտպանների ֆունկցիա վերցնելու ցանկություն չկա, եթե պետք է՝ իր պաշտպանները կբացատրեն երևի, կհասկանա»։

«էս դահլիճում պարոն Գալստանյան չկա, ու էդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք: Մենակ «Մխիթար Գոշ» չեք ստանալու, ուրիշ բաներ էլ եք ստանալու»,- արձագանքեց Բագրատ Սրբազանը։

 
 
1/2409
bottom of page