Աննային Չինաստանից «պասլատ են անում» Հայաստան
- Elen Hovsepyan

- Oct 3
- 1 min read

Աննան Չինաստանից տեղեկացրել է, որ գալիս է Հայաստան. գիտական ղեկավարը իբր նրան առաջարկել է թեզը գրել Հայաստանում: Միաժամանակ Աննան խոստացել է հրապարակել իր թեզի պաշտպանության ամբողջական տեսագրությունը, որ կասկածներ չառաջանան:
Պետք է խոստովանել ,որ Աննայի հայտնած այս տեղեկությունը անակնկալ է. ոչ ոք չէր պատկերացնում, որ նրա չինական վոյաժն այսքան կարճ կարող է տևել: Իսկ թե ինչու է Աննան շտապում Հայաստան՝ հենց այստեղ «թեզ գրևելու», կարելի է կռահել. ինստրուկտաժի ենթարկվելուց հետո նրան ուղարկում են այստեղ՝ Նիկոլի վերարտադրության գործին կպնելու: Թե ինչ տեսք կունենա Աննայի աջակցությունը՝ Նիկոլին, դեռ վաղ է ասել, բայց ակնհայտ է, որ հենց նա է ստանձնելու Նիկոլի «վզի» դերն ու «ռուլիտ» անելու:




















